շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիա փրկարարներ ուղարկելը քաղաքական որոշում չէր. անհնար էր չօգնել փլատակներում գտնվողներին. Փաշինյան

Թուրքիա փրկարարներ ուղարկելը քաղաքական որոշում չէր. անհնար էր չօգնել փլատակներում գտնվողներին. Փաշինյան

Անհնար էր մեր դռանց դիմաց փլատակների տակ գտնվող հազարավոր մարդկանց չօգնել, եւ ցույց տալ, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրաշարժի հետեւանքով Թուրքիա օգնություն ուղարկելուն եւ հայ ու թուրք արտգործնախարարների միջեւ ջերմ ընդունելությանը։

«Թուրքիա փրկարարներ ուղարկելու որոշումը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, դա եղել է մաքուր հումանիտար ակցիա։ Այո, այդ որոշումը ստացել է քաղաքական որոշակի արձագանք, որովհետեւ մեր հումանիտար օգնությունը Թուրքիա գնացել է  Մարգարայի կամուրջով, որը 30 տարի փակ է եղել։ ԱԳ նախարարի այց  է տեղի ունեցել Թուրքիա, ջերմ ընդունելություն է եղել, ինչը վատ չի։ Անվտանգության մի երաշխիք կա՝ խաղաղությունը, խաղաղության մի երաշխիք կա՝ հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալը, այլ բան է, թե դա ինչքան է դժվար ու իրագործելի, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի ունենա, դա  բխում է մեր պետության շահերից»,– նշել է վարչապետը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: