հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ նախատեսվածի. Էրդողան

Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ նախատեսվածի. Էրդողան

«Մենք սկզբից ի վեր Ադրբեջանին և Հայաստանին խրախուսել ենք խաղաղություն հաստատել, և շարունակում ենք դա անել»: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա գոհունակություն է հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անցկացված հանդիպման արդյունքներից։

«Ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր ձեռնարկեցին դեպի կայուն խաղաղություն։ Ես կրկին շնորհավորում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս գործընթացում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Ադրբեջանի հարգարժան նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ևս շարունակվում է։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ նախատեսվածի»,-ասել է Էրդողանը:

  • Կիսվել: