շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքական մասնակցությունը պատերազմում փաստացի ճանաչվեց միջազգային հիմնական ուժային կենտրոնների կողմից. Ռուբինյան

Թուրքական մասնակցությունը պատերազմում փաստացի ճանաչվեց միջազգային հիմնական ուժային կենտրոնների կողմից. Ռուբինյան

Այս օրը բեկումնային էր դիվանագիտական առումով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

՛՛Մեր պրոակտիվության շնորհիվ թուրքական մասնակցությունը պատերազմում և թրքամետ վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին միջազգային մամուլի և հիմնական ուժային կենտրոնների կողմից։

Սա կարող է էապես ու ընդմիշտ փոխել ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում՝ դրանից բխող բազմաթիվ ռիսկերով ու հնարավորություններով մեզ համար։ Պիտի օգտվենք։ Ու հաղթենք՛՛,-նշել է նա։

 
 
 
 

  • Կիսվել: