ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական և հայկական կողմից որևէ նախապայման չի եղել. Միրզոյանը՝ ՀՀ-ի ու Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին

Թուրքական և հայկական կողմից որևէ նախապայման չի եղել. Միրզոյանը՝ ՀՀ-ի ու Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումից հետո երկու կողմի հրապարակված հաղորդագրությունները գրեթե նույնական են, և պարզ է դառնում, որը գործընթացը սկսելու կամ գործընթացը ավարտին հասցնելու համար թուրքական և հայկական կողմից որևէ նախապայման չի եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

Ինչպես նշեց պատգամավորը՝ կան կարծիքներ, թե համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսությանը, հայկական կողմը ընդունում է այն նախապայմանները, որոնք տարիներ շարունակ ունեցել է թուրքական կողմը։ Ղազարյանը նշեց, որ կա նաև մտավախություն, որ հետագայում, հաշվի առնելով նախկին փորձը, թուրքական կողմը կարող է առաջադրել նախապայմաններ։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի առնչությամբ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, թե մինչև գործընթացը սկսելը ինչպիսի ՛՛փոթորիկ՛՛ էր մեդիադաշտում. նշվում էր, որ ՀՀ կառավարությունը որոշակի գաղտնի պայմաններում գաղտնի գործընթացների մեջ է մտնում։

Նա ասաց. ՛՛Գործընթացը մեկնարկել է, ըստ էության, ճանաչողական և տեխնիկական բնույթ է ունեցել, ինչ-որ առումով բովանդակային դետալների և հետագա ընթացքի վերաբերյալ քննարկում և հերթական անգամ տեսանք, որ որևէ նախապայման չկա՛՛:

  • Կիսվել: