հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Թուրք նախարարը հայտնել է ՀՀ-ի հետ կարգավարման գործընթացի մեջ լինելու մասին

Թուրք նախարարը հայտնել է ՀՀ-ի հետ կարգավարման գործընթացի մեջ լինելու մասին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող Տրանսպորտի միջազգային ֆորումին (ITF)։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ այս ֆորումի նման միջազգային հավաքները «համատեղ գործ անելու համար» շատ արժեքավոր են, սակայն դրա կողքին անպայման անհրաժեշտ է, որ լինեն տարածաշրջանային համագործակցություններ։

 Նա մասնավորապես նշել է.«Մենք անմիջապես մեր արևելքում Վրաստանի, Ադրբեջանի հետ ենք համագործակցում։ Հայաստանը կարգավորման գործընթացի մեջ է։ Կասպիցի անցումից հետո ողջ Միջին Ասիան է։ Այդտեղ երկկողմ, եռակողմ, քառակողմ համագործակցություն իրականացրինք։ Զարգացման ճանապարհի միջանցքի հարցում Իրաքի, ԱՄԷ-ի և Կատարի հետ ենք համագործակցել։ Բուլղարիայի, Հունգարիայի և Սերբիայի հետ նախարարների խորհուրդ ենք ստեղծել, որը որպես Արևելյան և Հարավարևելյան Եվրոպա են բնորոշվում, և իրականացնում ենք մեր աշխատանքները»։

Նախարարը ելույթում անդրադարձել է նաև Թուրքիայում մինչև 2053-ը նախատեսված ծրագրերին և նշել, որ իրենք պատրաստել են «տրանսպորտային ռազմավարություն և գործողությունների ծրագիր»։

  • Կիսվել: