ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թունիսում ՀՀ դեսպանը  հանդիպել է Թունիսի առողջապահության նախարարի հետ

Թունիսում ՀՀ դեսպանը հանդիպել է Թունիսի առողջապահության նախարարի հետ

Աշխատանքային այցով Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը՝ Երևան) մարտի 30-ին հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Ալի Ալ-Մրաբեթի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թունիսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտի ձևավորման անհրաժեշտությունը՝ պայմանավորվելով աշխատանքներ իրականացնել՝ ուսումնասիրման փուլում գտնվող նախագիծն ընթացիկ տարում ստորագրելու ուղղությամբ։ Կողմերը նշել են նաև առողջապահության բնագավառում Հայաստանի և Թունիսի միջև փորձի փոխանակում իրականացնելու կարևորությունը ոչ միայն ոլորտային համագործակցության զարգացման, այլև՝ երկու երկրներում բժշկագիտության առաջընթացի առումով։

Դեսպանն իր հերթին անդրադարձ է կատարել Հայաստանում առողջապահության ներուժին՝ ընդգծելով, որ Անկախությունից հետո այն բավական առաջընթաց է ապրել, ինչի մասին է վկայում Հայաստանում գործող արդիական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնների գործունեությունը՝ շեշտելով մեր երկրում սիրտ-անոթային հիվանդությունների բուժման, վիրաբուժության, ակնաբուժության մակարդակը։

  • Կիսվել: