երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին մերկասառույց է

Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
 
Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: