ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Տուկի թել» միության առաջնորդն իր աջակցությունն է հայտնել «Կուբամետրով փետ՝ ձայնի դիմաց» միությանը. Հարությունյան

«Տուկի թել» միության առաջնորդն իր աջակցությունն է հայտնել «Կուբամետրով փետ՝ ձայնի դիմաց» միությանը. Հարությունյան

«Տուկի թել» բարեգործական համագաղութային միության առաջնորդն իր աջակցությունն է հայտնել «Կուբամետրով փետ՝ ձայնի դիմաց» ռազմահայրենասիրական միության բացահայտված անդամներին։ Այս մասին իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տուկի թել» բարեգործական համագաղութային միության առաջնորդն իր աջակցությունն է հայտնել «Կուբամետրով փետ՝ ձայնի դիմաց» ռազմահայրենասիրական միության բացահայտված անդամներին:

Կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակում իրականացնել, նախկինում ընտրակաշառքի անվանի մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն մատաղ սերնդին, որպեսզի այսօրվա իրադարձությունները չկրկնվեն, անտեղի չդառնան իրավապահների բացահայտումների «զոհ»:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:

Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:

Գյումրիի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյան իր աջակցությունն է հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին՝ նշելով, որ դաշինքի դեմ անթույլատրելի հետապնդումներ են տեղի ունենում:

  • Կիսվել: