հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ծնողներից մեկն ինձ ասաց՝ տաքսու վարորդն է կառավարության, ՊՆ ծաղկեպսակները բերել Եռաբլուր. Դանիելյան

Ծնողներից մեկն ինձ ասաց՝ տաքսու վարորդն է կառավարության, ՊՆ ծաղկեպսակները բերել Եռաբլուր. Դանիելյան

«Մեր օրացույցում գրեթե ամեն օր տարբեր արհավիրքների, պատերազմների, հիշատակի օրեր ենք ունենում։ Ցավոք, կառավարությունն այդ օրերին կազմակերպում է խրախճանքներ, ֆեստիվառներ»,-  44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ արդեն քանի տարի է իշխանության անդամները չեն բարեհաճում անձամբ ծաղկեպսակ խոնարհել։

«Վերջերս ինձ ծնողներից մեկը մոտեցավ ու ասաց որ տաքսու վարորդն է կառավարության, պաշտպանության նախարարության պսկաները բերել ու դրել Եռաբլուրում։

 Սա պետության վերաբերմունք է հերոս տղաներին, որոնք իրենց կյանքի գնով ազատագրել են Արցախը, Հայաստանի տարբեր սահմաններն են պահել։  Հետո իրենց ժողովների, նիստերի ժամանակ կեղծ ծնկի գալը մեկ դերասանի թատրոն է դառնում։ Չեն հավատում իրենց կեղծ նախընտրական  քարոզչությանը»,- ասաց Դանիելյանը։

  • Կիսվել: