հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ծնողական փառք» մեդալով պարգևատրված անձանց կտրվի ամենամսյա պատվո վճար. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

«Ծնողական փառք» մեդալով պարգևատրված անձանց կտրվի ամենամսյա պատվո վճար. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

ԱԺ-ն  երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին կառավարության առաջարկախ նախագիծը։

Ըստ դրա՝ «Ծնողական փառք» մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվո վճար, որի կարգը և չափը, ինչպես նաև պայմանները պետք է սահմանվեն կառավարության որոշմամբ:

 «Ծնողական փառք» մեդալին են արժանացել 9-ն ընտանիք։ Մեդալ ստանալու համար պարտադիր է 6 և ավելի երեխաների առկայությունը և համայնքում ու ընդհանրապես ընտանիքի մասին դրական ձևավորված կարծիքը: Հաշվի է առնվում նաև այն, որ ընտանիքի տղաներից գոնե մեկը ծառայել է բանակում, մասնակցել մարտական գործողությունների: Կառավարության առաջարկով պատո վճար է սահմանվել 40 հազարական դրամ։

Նախագիծն ընդունվեց 115 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով։       

  • Կիսվել: