չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թշնամինների կողմից ոտնձգությունների դեպքում պետք է լինել միասնական. Հակոբ Արշակյան

Թշնամինների կողմից ոտնձգությունների դեպքում պետք է լինել միասնական. Հակոբ Արշակյան

Ուզում եմ զորակցությունս հայտնել Արցախի մեր հայրեանակիցներին և ասել, որ մենք բնավ իրենց չենք մոռացել, իրենց կողքին ենք և նրանք մեր սրտերում և մտքերում են, մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որ իրավիճակը օր առաջ հանգուցալուծվի: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը խոսելով «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելու» մասին ԱԺ հայտարարության նախագծի մասին:

Անդրադառնաքլով ընդդիմության վարքագծին, նա ասաց, որ ինչ որ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, որև է ոտնձգություն Հայաստանի նկատմամբ ընդդիմությունը հրավիրում է հանրահավաք ՀՀ կառավաւրության, կամ Ազգային ժողովի մուտ:

«Լաչինի միջանցքը անհասականլի մարդիկ փակում են, ընդդիմությունը հրավիրում է հանրահավաք ՀՀ կառավարության մոտ՞ Ես լինեի ՀՀ թշնամու տեղը, քավ լինի , ամեն օր մի բան կանեի, որ Հայաստանի ընդդիմությունը հայտներ կառավարության, ԱԺ-ի մոտ, կամ գնար փողոցներ փակել»,-ասաց նա:

Հակոբ Արշակյանը նշեց, որ կան բաներ, որոնց շուրջ պետք է լինել միասնական և թշնամինների կողմից ոտնձգությունների դեպքում պետք է լինել միասնական: «Մենք չենք կարող ոտնձգությունների դեպքում գնալ ցույց անեռլու, դա ուրիշ անուն ունի, չեմ ուզում շատ կոպիտ լինել, բայց բոլորը գիտեն, ինչ անուն ունի: Ես խնդրում, պահանաջում եմ եղբայրաբար, իբնչպես կհասկանաք՝ մի վարվեք այդպես»,-ասաց նա:

  • Կիսվել: