հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Թշնամիների կողմից սադրանքները ո՞նց կարելի է բացառել»․ Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ երթին մեծաքանակ ոստիկանական ուժեր ներգրավելու մասին

«Թշնամիների կողմից սադրանքները ո՞նց կարելի է բացառել»․ Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ երթին մեծաքանակ ոստիկանական ուժեր ներգրավելու մասին

Մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացած այստեղ, դա իշխանության վախերո՞վ է պայմանավորված, ՔՊ-ի կազմակերպած երթից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին լրագողները։

Ալեն Սիմոնյանը չբացառեց «սադրանքները»։

«Գիտեք ինչ, սադրանքներ, արտաքին թշնամու կողմից, արտաքին հակառակորդի կողմից որևիցե քայլ երբևիցե չենք բացառում։ Մենք էնպիսի բաներ ենք տեսել մեր պատմության մեջ, որ ո՞նց կարելի է բացառել, առավել ևս, որ ողջ իշխանությունը մի տեղում է գտնվում, բնական է, շատ կարևոր է, որ անվտանգությունն ապահովված լինի»,- պատասխանեց Սիմոնյանը։

Լրագրողները խնդրեցին հստակեցնել՝ կոնկրետ ի՞նչ թշնամու նկատի ունի Սիմոնյանը։

«Հետաքրքիր հարցեր եք տալիս։ Ներսում էլ կարող է թշնամի լինել, որը, հնարավոր է, ինչ-որ բան փորձի անել»,- ասաց նա։

  • Կիսվել: