երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ծառուկյանը հավաստեց. Մինչև վերջ պահանջելու է կառավարության հրաժարականը

Ծառուկյանը հավաստեց. Մինչև վերջ պահանջելու է կառավարության հրաժարականը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր հավաստեց. մինչև վերջ պահանջելու է կառավարության հրաժարականը` անկախ նրա նկատմամբ քրեական հետապնդումների:

Հարցին, թե արդյոք իր հնարավոր ձերբակալումից հետո իր թիմը կշարունակի քաղաքական պայքարը, նա պատասխանեմ. «Ոչ միայն իմ թիմը, այլև մեր բոլոր աջակիցները»:

Լրագրողների այլ հարցերի նա չհամաձայնեց պատասխանել:

Նշենք, որ այսօր Ազգային Ժողովը քննում է նրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Ծառուկյանը մեղադրվում է հարկեր թաքցնելու, նախընտրական և այլ տիպի կաշառքներ տալու մեջ:

  • Կիսվել: