Ծառուկյանն ընտրություններից հետո չի համագործակցի Փաշինյանի հետ
«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական համագործակցությունը: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ծառուկյանը, մասնավորապես, նշել է. «Բացառում եմ, որովհետև հրապարակում, երբ բոլորս սպասում էինք արդարության սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին ժողովրդի հետ, հիշո՞ւմ եք: Գնացել եմ հրապարակ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, էսօր մեզ պետք է փոփոխություն, ո՞ւմ եք ձեր ձայնը տալու՝ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որովհետև դեմքերը այդ երեքն էին, բոլորը գոռացել են՝ Նիկոլ Փաշինյան: Ասել եմ՝ մինչև վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանին ընտրում ենք վարչապետ: Ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, «Ղարաբաղը Հայաստան է, ու վերջ», և այլն: Մենք եղանք իրենց հետ գործընկեր, իր ասածները չկատարեցինք, որովհետև անընդունելի էր, անմիջապես դրեց հրապարակում մեր նախարարներին հանեց, հանե՞ց, էսօր մենք պատասխանատու չենք, չէ՞, եղածի համար...»:



