երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ, խոսում ենք զուսպ. «Հրապարակ»

Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ, խոսում ենք զուսպ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ, խոսում ենք զուսպ, որ իշխանություններին առիթ չտանք ավելորդ ակտիվության ու հակաքայլերի:

Առաջին հերթին զգուշացրել է Գյումրու նախկին քաղաքապետ, իշխանությունների թիրախում հայտնված Վարդան Ղուկասյանին:

Իսկ հնարավո՞ր է ստուգումներ սկսեն ԲՀԿ-ական գործարարների բիզնեսներում։ «Թող սկսեն»,- վստահ պատասխանել է մեր աղբյուրը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ականներն իրենց թղթերը կարգի են բերել դեռեւս փետրվարյան ապստամբությունից հետո»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: