հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ ըմբիշ  Նորայր Հախոյանը զինծառայությունից տարկետում ստացան

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ ըմբիշ Նորայր Հախոյանը զինծառայությունից տարկետում ստացան

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ:

Խոսքը ծանրամարտի  ՀՀ հավաքական թիմի անդամ 2019 թվականի մեծահասակների աշխարհի չեմպիոն և 2021 թվականի Տոկիոյում կայացած  ամառային օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր Սիմոն Գևորգի Մարտիրոսյանի և  հունահռոմեական ըմբշամարտի  ՀՀ հավաքական թիմի անդամ 2021 թվականի Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած  մեծահասակների  աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ  գրաված Նորայր  Արմենի Հախոյանի մասին է:

  • Կիսվել: