երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
TRIPP–ը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նոր միլիարդների ներհոսք. Փողի խնդիր չունենք. Փաշինյան

TRIPP–ը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նոր միլիարդների ներհոսք. Փողի խնդիր չունենք. Փաշինյան

Պետք է հնարավորինս արագ ապահովել TRIPP նախագծի վերաբերյալ  Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրած համաձայնագրի  վավերացման ընթացակարգը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադարձ է կատարվել նաև, մասնավորապես՝ Ախուրիկ-Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման ու նախագծման  հայտարարված մրցույթին, ջրամբարների նախագծերին, Երասխի հատվածում երկաթգծի կայարանի նորոգմանը, Հյուսիս-հարավի շինարարությանը, առաջիկայում մեկնարկելիք Քաջարանի թունելի շինարարությանը, որին կհաջորդի Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի գործընկերների հետ։ 

«Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված  մտավախություն չունեմ, որովհետև առաջիկայում ակնհայտորեն և անկասկած Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն է լինելու։ TRIPP նախագիծը  միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք։ Մենք այստեղ պետք է ավելի վստահ լինենք։  Ընդ որում, նախորդող շրջանի մեր փորձը ի՞նչ է ցույց տվել, որ փողը կարևորը չի, կարևորը բովանդակությունն է: Երբ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն՝ որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է»,- ասել է երկրի ղեկավարը։ 

  • Կիսվել: