Թրամփը հաստատել է Քըրքի մահը մահափորձից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է մահափորձի արդյունքում ակտիվիստ Չարլի Քըրքի մահը։
«Մեծ և նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը մահացած է»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Պահպանողական քաղաքական գործիչ և ակտիվիստ Չարլի Քըրքը կրակոց է ստացել պարանոցից Յուտայի համալսարանում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ։ Համալսարանը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվողը դեռևս չի ձերբակալվել։
Ավելի վաղ Real America Voice's News-ը, որը հեռարձակել էր նրա հաղորդումը, հայտնել էր, որ Քըրքը մահացել է։


