շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Թրամփը և Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Թրամփը և Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագրվել է նախագահ Թրամփին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ևս հայտատարություն է տարածել Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված կեղծ տեղեկատվության մասին։

«Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել։ Մենք դատապարտում ենք հանրությանը մոլորեցնելու և ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ամուր և զարգացող գործընկերությունը խաթարելու անպատասխանատու ջանքերը»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ևս հերքել էր լուրերը՝ պնդելով, որ նշված պնդումն ունի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI-ի բնորոշ հատկանիշներ։

 

  • Կիսվել: