Թրամփը չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը, իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա» (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում իր ջանքերին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված հռչակագրին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը՝ ասելով «Աբրբաժան», իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա»:
«Գիտե՞ք՝ որքան շատ զարմանալի բաներ են տեղի ունեցել: Աբրբաժանի մեծ հակամարտությունն Ալբանիայի հետ տևել էր 34-35 տարի»,-ասել է նա։
Տեսանյութը կարող եք լսել սկսած 5-րդ րոպեից:


