երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2020
Տրագեդիա սարքելու բան չկա, որ Կասպրշիկը հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ. Մարուքյան

Տրագեդիա սարքելու բան չկա, որ Կասպրշիկը հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի՝ այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ հանդիպման հակակշիռը Արցախի իշխանությունների հետ նրա և համանախագահների հանդիպումներն են:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Անջեյ Կասպրշիկը անդադար, ամեն անգամ, երբ այցելում են Հայաստան, հանդիպում են նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի, նախարարի, խորհրդարանականների հետ: Այսինքն՝ նրանք շփվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Այս պարագայում Ադրբեջանը ակտիվացրել է իր հատվածը: Կարծում եմ՝ տրագեդիա սարքելու բան չկա», -հավելեց Մարուքյանը:

Նա ասաց նաև, որ ծրագրում են առաջիկայում խորհդարան հրավիրել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին՝ հասկանալու, թե ժնևյան հանդիպումից հետո որ փուլում են բանակցությունները և ուր են հասել:

  • Կիսվել: