շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների վայրագությունները

Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների վայրագությունները

«Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ զինվորների սպանությունը:

Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակելով Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունը հայ ռազմագերիների սպանության մասին՝ Թոմաս դե Վաալը գրել է. «2020 թվականի պատերազմի ռազմական հանցագործությունների անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ: Սա վայրագություն է: Այսօր էլ յոթ անզեն հայ տղամարդկանց ակնհայտ սպանությունն է (հրապարակվել.- խմբ.) Ադրբեջանի վերջին ներխուժման ժամանակ։ Ուրախ եմ տեսնել ԵՄ-ի արձագանքն այս խնդրին»:

«Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իսկական է, ապա սա պատերազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, մեղավորներն էլ պետք է պատժվեն»,- գրել էր Տոյվո Կլաարը:

  • Կիսվել: