չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տոկաեւը Մակրոնի հետ քննարկել է իրավիճակը եվրասիական տարածաշրջանում

Տոկաեւը Մակրոնի հետ քննարկել է իրավիճակը եվրասիական տարածաշրջանում

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի եւ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Այդ մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ քննարկվել են երկկողմանի տնտեսական ու ներդրումային համագործակցության հարցեր, ինչպես նաեւ իրավիճակը եվրասիական տարածաշրջանում: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են պարբերաբար աշխատանքային շփումներ պահպանելու:

Մամուլի ծառայության տվյալներով՝ նախօրեին տեղի է ունեցել Տոկաեւի հեռախոսազրույցը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: Զրույցի մանրամասները չեն հաղորդվում:

  • Կիսվել: