շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Տոկաևն առաջարկել է բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ-ի արձագանքման օպերատիվությունը

Տոկաևն առաջարկել է բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ-ի արձագանքման օպերատիվությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ-ի արձագանքման օպերատիվությունը:

«Մեզ համար կարևոր է հետագայում ևս ամրապնդել ՀԱՊԿ հզոր ներուժը, և Ղազախստանն իր ներդրումը կունենա այդ գործում: Հնարավոր առաջարկություններից մեկը կարող է դառնալ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման ժամկետների օպտիմալացումը: Մենք պետք է բարձրացնենք օպերատիվությունը Հավաքական անվտանգության խորհրդի և այլ մարմինների կողմից հաստատված որոշումների մշակման և ընդունման հարցերում», - հայտարարեց Տոկաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում:

Նա հավելեց, որ կարեւոր է նաեւ առավելագույն քաղաքական աջակցություն ապահովել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի օգտագործման մասին որոշմանը, հատկապես ՄԱԿ-ի եւ այլ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների կողմից:

  • Կիսվել: