շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թող քննարկեն իրենց հարցերը Ստեփանակերտ-Բաքու երկխոսության շրջանակում․ ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ չունի

Թող քննարկեն իրենց հարցերը Ստեփանակերտ-Բաքու երկխոսության շրջանակում․ ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ չունի

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ԼՂ հարցով երկու միջանկյալ որոշում ունի։ Միջազգային հանրությունն ընդունում է, որ Լաչինի միջանցքը միակողմանի փակ է,- այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Լաչինը կողմերի միջև միջանցքի կարգավիճակ ունի՝ համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի։ Այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել, այն շարունակում է գործել, սակայն Ադրբեջանը շարունակում է փակ պահել այն՝ նպատակ ունենալով սովամահ անել և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկել»,- նշել է նա։ 

Մարուքյանը անդրադարձել է  նաև Ադրբեջանի այն մեղադրանքներին, թե Հայաստանը զինված ուժեր ունի Արցախում․

«Բաքվում գիտեն, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, ինչը նրանց անվտանգության նվազագույն երաշխիքն է։ Թող քննարկեն այդ հարցը Ստեփանակերտ - Բաքու երկխոսության շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր չունի։

 

  • Կիսվել: