չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միևնույն է՝ չեն մարսելու. Սաղաթելյան

Թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միևնույն է՝ չեն մարսելու. Սաղաթելյան

Գերասիմ Վարդանյանը, ըստ էության, անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար։ Այս մասին այսօր Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ակնհայտ է, որ Գերասիմ Վարդանյանն արդեն հինգ ամիս է՝ ապօրինի կալանքի տակ է. դա բոլորի՝ այդ թվում նաեւ այս ստրկամիտ դատավորների համար ակնհայտ է, որ իրենք քաղաքական պատվեր են կատարում, եւ Գերասիմը, ըստ էության, անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար։ Հայաստանում վաղուց չկա արդարադատություն։ Նման գործերն այդ ամենի ապացույցն են՛՛:

Զուգահեռ տանելով Խաչատուր Սուքիասյանի եղբոր, Սյունիքի նախկին մարզպետի եւ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ վարած արդարադատության միջեւ՝ սաղաթելյանն ասաց. ՛՛Օրինակ՝ իրենց պատգամավոր Գռզոյի եղբայրը Երեւանի կենտրոնում մարդ է կրակում, գրավով ազատ է արձակվում, կամ Սյունիքի մարզպետի տղան խուլիգանություն է անում, այսօր ազատության մեջ է, բայց ամբողջովին չհիմնավորված, ինչ-որ կասկածանքով, ենթադրությամբ մարդուն կալանքի տակ են պահում։ Լավ, ասենք՝ թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միեւնույն է՝ չեն մարսելու, շուտ թե ուշ հատ-հատ պատասխան են տալու, ու մեր երկրում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է երեք ամսով:

  • Կիսվել: