Թող որեւէ մեկը մեզնից հեղափոխության արժեքները չպաշտպանի. վարչապետ
Այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդիկ են հայտնվել, որոնք հանդես են գալիս հեղափոխության արժեքների պահապանների դիրքորոշումներից: ՛՛Նրանք այն մարդիկ են, որոնք չգիտեն՝ ինչ են հեղափոխության արժեքները՛՛,-նշեց նա:
Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Նրանք 2012, 14, 15 թթ․ ձեռք էին առնում մեզ, ժողովրդին զգուշացնում էին՝ սրանք պրոյեկտ են։ Նրանք ինչով կարող էին՝ հեղափոխության ընթացքում անընդհատ խանգարել են։ Նրանք չգիտեն՝ ինչ են հեղափոխության արժեքները, որ դրանց պահպանությունից խոսեն։
Թող որեւէ մեկը մեզնից հեղափոխության արժեքները չպաշտպանի։ Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը, որ անընդհատ հեղափոխության դեմ է գործել, կուլիսներում սրա-նրա հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել, տարբեր սցենարներ է բերել, ձախողել, հիմա հանդես գա հեղափոխության արժեքների պահպանողի դերում։ Դուք չգիտեք՝ որո՛նք են հեղափոխության արժեքները՛՛:


