շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ Երևանի եվրոպական ինտեգրման մասին հայտարարությունների պոռթկումների ֆոնին Մոսկվայից հնչում են զգուշացումներ, նկատվում են նաև տնտեսական սահմանափակումներ՝ հատկապես գյուղատնտեսական արտահանման մասով։ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի արտահանումը զգալիորեն աճել է, որտեղ առանցքային է միասնական շուկայի, հատկապես ռուսականի դերը։

ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի մաքսային արտոնությունների կորստի, վարչարարության կոշտացման ու մրցունակության անկման, առավել խոցելի դարձնելով գյուղատնտեսությունը։ Այլ շուկաներ, այդ թվում՝ եվրոպականը, արագ բացել չի ստացվի խիստ ստանդարտների և ինտենսիվ մրցակցության պատճառով։

Նվազել կարող է ներդրումային գրավչությունը, խստանալ աշխատանքի ազատ տեղաշարժի պայմանները, իսկ էներգակիրների գնի աճը շղթայական ազդեցություն կունենա։ «Փաստ»-ը ընդգծում է, որ ԵԱՏՄ անդամակցությունն ու տնտեսական դիվերսիֆիկացումը հակասող գործընթացներ չեն։

  • Կիսվել: