հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ բարձր է, դրա վրա չեն ազդում ներքաղաքական զարգացումները. Արայիկ Հարությունյան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ բարձր է, դրա վրա չեն ազդում ներքաղաքական զարգացումները. Արայիկ Հարությունյան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ բարձր է եւ դրա վրա չեն ազդում ներքաղաքական զարգացումները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Եթե հետեւեիք մայիսի իրադարձություններին, երբ որոշակի գործողություններ կային ընդդիմության կողմից, կտեսնեիք, որ այդ ամսին մենք ունեցել ենք տնտեսական ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Սա նշանակում է, որ ներքաղաքական զարգացումները, ըստ էության, ազդեցություն չունեն, որովհետև մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ հենքերի վրա դնել տնտեսություն»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը չբացառեց գործուղումների բյուջեի հնարավոր ավելացումը՝ դա կապելով վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական ակտիվ գործունեությամբ։

  • Կիսվել: