ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՏԿԵՆ-ը 2021-ին իրականացրել է 22 ծրագիր, որոնց համար պետբյուջեից հատկացվել է 243 մլրդ դրամ. Սանոսյան

ՏԿԵՆ-ը 2021-ին իրականացրել է 22 ծրագիր, որոնց համար պետբյուջեից հատկացվել է 243 մլրդ դրամ. Սանոսյան

2021 թ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն իրականացրել է 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ դրանց իրականացման համար կառավարությունը պետբյուջեից 243 մլրդ դրամ է հատկացրել:

՛՛Ծախսային մասը մոտ 201 մլրդ դրամ է կազմել։ Ընդ որում՝ ենթավարկերը եղել են 42 մլրդ դրամի մակարդակում։ Կատարողականը՝ 94.5 տոկոս՛՛,-նշեց Սանոսյանը:

Նա անդրադարձավ նաեւ ՏԻՄ-երին հատվկացված սուբսիդիաներին՝ նշելով, որ Հայաստանում 2021 թ. ՏԻՄ-երին հատկացվել է 64 միլիարդ 597 միլիոն դրամի սուբսիդիա։ 

Մարզերի սուբսիդավորման ծրագրերի համար, ըստ նախարարի, ի սկզբանե նախատեսվում էր 13 մլրդ 752 մլն դրամ հատկացնել, սակայն ճշտված պլանով ի վերջո հատկացվել է ընդամենը 12 մլրդ 310 մլն դրամ։

՛՛Սահմանամերձ համայնքներին աջակցության ծրագրի իրականացման համար 2021 թ. հատկացվել է 927 մլն դրամ։ Կատարողականը՝ 90,6 տոկոս՛՛,- ասաց Սանոսյանը։

  • Կիսվել: