հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տիրապետում եմ ԼՂ բանակցային ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը․ ՀՀ վարչապետ

Տիրապետում եմ ԼՂ բանակցային ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը․ ՀՀ վարչապետ

Հայաստանը հետապնդում  է այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա ղարաբաղյան հարցի կարգավորում, բայց մենք պետք է ասենք, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ամբողջականության սկզբունք էլ կա։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին։

Վարչապետն ասաց, որ  այն, ինչ ասում է այստեղ, չպետք է չտարբերվի նրանից, ինչ ինքն ասում է բանակցային սեղանի շուրջ։

Հայաստանի իշխանությունը, ըստ Փաշինյանի, ունի առաջնային պատասխանատվություն բանակցություններում, քան Արցախի Հանրապետությունը. ՛՛Այն ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, այդ ամբողջ ինֆորմացիային տիրապետում եմ ես, որովհետև այդ ամբողջ ինֆորմացիան իմ սեղանին դրած է 2018 թվականից, եթե խոսքը ինստիտուցիոնալ բանակցությունների մասին է։ Ես բացառում եմ, որ կարող է լինել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի փաստ, որին ես չեմ տիրապետում կամ 2018 թվականին չեմ տիրապետել՛՛:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  աշխատանքային գաղտնիք է բացում և ասաց, որ Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված մակագրություն է արել մի փաստաթղթի վրա, որ շատ կարևոր է համարում, որպեսզի համոզվեն, որ բանակցային գործընթացի հետ առնչվող կամ ներգրավված կամ որևէ մի հատվածի տիրապետող մեր պետական ինստիտուտները ճիշտ են հասկացել բանակցային գործընթացի էությունը։

  • Կիսվել: