հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
ՏԻՄ ընտրություններ. նախնական արդյունքները

ՏԻՄ ընտրություններ. նախնական արդյունքները

8 մարզ, 18 համայնք՝ քաղաքացիներն ընտրում են տեղական իշխանություն: Այն համայնքներում, որտեղ երեկ ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում, քվեարկելու իրավունք ուներ 236.724 քաղաքացի, այդ իրավունքն իրացրել են 119.471-ը՝ այսինքն՝ 50.47 տոկոսը: Պայքարի մեջ էին 14 կուսակցություն և կուսակցությունների 12 դաշինք: Սկսենք հյուսիսային մարզերից՝

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 22485 բնակչից քվեարկությանը մասնակցել է 49.34 տոկոսը՝ 11093 քաղաքացի: ՏԻՄ ձևավորելու հայտ էր ներկայացրել 3 քաղաքական ուժ՝ «Արժանապատիվ սերունդ» (1097), «Զորավոր համայնք» (5685) դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» (4298) կուսակցությունը: Առաջատարը «Զորավոր համայնք» դաշինքն է:

Շիրակի մարզի Անի համայնքում պայքարն ընթանում էր 3 քաղաքական ուժերի միջև՝ «Հայկական երազանք» (1037), «Քաղաքացիական պայմանագիր» (3032) կուսակցությունների և «Ազգ-համայնք» (3763) դաշինքի, որն էլ, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, առաջատարն է: Անիում 15901 ընտողներից քվեարկությանը մասնակցել են 7861-ը՝ 49.44 տոկոսը:

Լոռիում օրն ընտրական էր 4 համայնքում: Տաշիրում պայքարում էր 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (2376) կուսակցությունն ու «Միասնական համայնք» (5904) դաշինքը, առաջատարը դաշինքն է: Ընտրությանը մասնակցել է 45.14 տոկոսը: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 18382, քվեարկության մասնակիցներ՝ 8297):

Լոռի Բերդ համայնքում մասնակից 3 քաղաքական ուժերից առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» (1254) կուսակցությունն է, հաջորդը «Ապրելու երկիրը» (619), երրորդը՝ «Հանրապետությունը» (338): 4009 ընտրողից քվեարկել են 2217-ը՝ ընտրողների ընհանուր թվի 55.30 տոկոսը:

Ալավերդիում ընտրապայքարի մեջ էր 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (6557) քվե է ստացել, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ (6791)՝ այս ուժն առաջատարն է, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը (340) ձայն է ստացել, «Հայ յեղափոխական դաշնակցությունը» (316): Ընտրությանը մասնակցել է 45.98 տոկոսը: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 30547, քվեարկության մասնակիցներ՝ 14046):

Լոռիի Գյուլագարակ համայնքում էլ ընտրություններին մասնակցում էր 2 քաղաքական ուժ: Առաջատար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1779 քվե է ստացել, «Ապրելու երկիրը»՝ 1731: 6208 ընտրողից քվեարկել է 3515-ը՝ 56.62%:

Գեղարքունիքի մարզում մեկ համայնքում՝ Ճամբարակում էր ավագանու ընտրություն, մասնակցում էր մեկ քաղաքական ուժ՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, ստացել է 5257 ձայն, ընտրությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների գրեթե կեսը: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 10833, քվեարկության մասնակիցներ՝ 5374, 49.61%):

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում ևս ընտրությունը մեծ չէր. առաջադրված միակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 2084 քաղաքացի: Այս համայնքում գրանցվել է ամենացածր մասնակցությունը՝ 8003 ընտրողից քվեարկել են 2177-ը՝ 27.20 տոկոս:

Ակունքում մասնակից երկու ուժերից առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ (2708), «Համախմբում» դաշինք (2098): Ընտրությանը մասնակցել է համայնքի բնակիչների 70 տոկոսից ավելին: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 6855, քվեարկության մասնակիցներ՝ 4809, 70.15%):

Բյուրեղավանում տեղական իշխանություն կազմելու համար պայքարն ընթանում էր 4 ուժի միջև՝ «Միասնություն» (2079) դաշինք, որը առաջատարն է, «Քաղաքացիական պայմանագիր» (1247), «Արդար Հայաստան» (1157) և «Հայ յեղափոխական դաշնակցություն» (166) կուսակցություններ: Ընտրություններին մասնակցել է 56.44 տոկոսը: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 8278, քվեարկության մասնակիցներ՝ 4672, 70.15%):

Չարենցավանում ընտրապայքարին 3 ուժ էր մասնակցում՝ «Ապրելու երկիր» (879), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (5571) և առաջատար «Միասնական համայնք» դաշինքը (6812): 26870 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկել են 13329-ը կամ 49.61 տոկոսը:

Արագածոտնում 3 համայնքում էր ընտրություն: Թալինում 5 ուժ էր պայքարում: Առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» (7990) կուսակցությունն է, դրան հաջորդում են «Արդար Հայաստան» (2323) կուսակցությունը, «Հայ յեղափոխական դաշնակցությունը» (1193), «Ապրելու երկիրը» (913) ու «Կայունություն» (879) կուսակցությունը: Թալինում մասնակցությունը 49.83 տոկոս է: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 26775, քվեարկության մասնակիցներ՝ 13343):

Ծաղկահովիտում 4 քաղաքական ուժ էր ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել, առաջատարը կրկին «Քաղաքացիական պայմանագիրն» է 2299 ձայնով, ապա «Հզոր համայնք» դաշինքը՝ 1327 քվեով, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 539 և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 181 ձայներով: Մասնակցությունը 62.05 տոկոս է: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 7020, քվեարկության մասնակիցներ՝ 4356):

Արագածոտնի մյուս համայնքում՝ Ալագյազում, ընտրությունները մեծամասնական ընտրակարգով էին: 773 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել Մախմուդով Ջասմ Հասանի: (Ուռուսյան Անզոր Միրազմի՝ 444 քվե): Այս համայնքում նաև ավագանի են ընտրել: Մասնակցությունը 46.63 տոկոս է: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 2689, քվեարկության մասնակիցներ՝ 1254):

Վայոց ձորի մարզում կիրակին ընտրական էր երկու համայնքի համար: Եղեգիսում պայքարը 3 ուժի միջև էր: Առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 1593 քվեով, հաջորդում են Ազատական (1162) և «Վերելք» (45) կուսակցություննները: Եղեգիսում մասնակցությունը 60.75 տոկոս է: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 4632, քվեարկության մասնակիցներ՝ 2814):

Արենիում 3281 ձայնով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 388 քվե: Այս համայնքում ընտրություններին մասնակցել է 45 տոկոսը: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 8196, քվեարկության մասնակիցներ՝ 3688):

Հաջորդ մարզը, որտեղ կիրակի ՏԻՄ ընտրություններ են անցկացվել, Սյունիքն է: Սիսիան համայնքում ընտրապայքարին ամենաշատ քաղաքական ուժերն էին մասնակցում՝ 7-ը: Նախնական արդյունքներով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» (4093) կուսակցությունն է, ապա, ըստ ձայների հաջորդում են «Աշխատանք և արդարություն» (2693) դաշինքը, «Ապրելու երկիր» (2307) կուսակցությունը, «Մեկ Հայաստան» (979) կուսակցությունը, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» (794) կուսակցությունը, «Զարգացող համայնք» (570) դաշինքը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» (403) կուսակցությունը: Սիսիանում մասնակցությունը 51.80 տոկոս է: (Քվեարկելու իրավունք ունեցողներ՝ 22942, քվեարկության մասնակիցներ՝ 11883):

Եվ վերջում, ամենաակտիվ քվեարկած համայնքը՝ Քաջարանը: Մասնակից 3 քաղաքական ուժերից առաջատարը «Դեպի միասնություն» դաշինքն է՝ 3127 քվեով, հաջորդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1118 և «Հանրապետություն» կուսակցությունը՝ 482 ձայներով: Այս համայնքում 6099 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 4743 քաղաքացի կամ 77.77 տոկոսը:Բ

ոլոր տվյալները դեռ նախնական են: Վերջնական արդյունքները պարզ կլինեն մեկ շաբաթվա ընթացքում:

  • Կիսվել: