շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տիկին Սամսոնյանը ինձ «թրքասեր» անվանարկելով հավասարվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի տխրահռչակ նախագահին. Կարապետյան

Տիկին Սամսոնյանը ինձ «թրքասեր» անվանարկելով հավասարվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի տխրահռչակ նախագահին. Կարապետյան

Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ գերիների մասին քննարկումը փակ նիստով անցկացնելու որոշմանը կողմ լինելու համար։ «Պատժել»՝ զրպարտությամբ, թե իբր ես փակ նիստի ժամանակ պնդել եմ, որ Ադրբեջանը լավ է վերաբերվում մեր գերիներին, ինչը բնականաբար սուտ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը:

՛՛Այս զրպարտությունը թերևս վերահաստատում է առավոտյան հայտնած իմ դիրքորոշումը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս հարցը դիտարկում է որպես քաղաքական դիվիդենտներ շահելու հարց, իսկ տիկին Սամսոնյանը ինձ «թրքասեր» անվանարկելով հավասարվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի տխրահռչակ նախագահին և այժմ սրընթաց ձգտում է մրցել արտախորհրդարանական որոշ խմբակների հետ։ Բարի երթ մաղթենք նրան՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել էր, թե ՛՛Մարիա Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում՛՛:

  • Կիսվել: