հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու ՀՀ-ն. Կոստանյան

Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու ՀՀ-ն. Կոստանյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կարծում է, որ Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու Հայաստանը։ Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում:

«ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ քառակուսի մետր չի հանձնվել որևէ մեկին: Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, այդ գործընթացն իր բնական հունով ընթանալու է»,-ասաց նա:

ԱԳ փոխնախարարն ասաց, որ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև ժողովրդավարության համար Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը շատ կարևոր դեր ունեն։

  • Կիսվել: