կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Տիգրան Ավինյանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ քննարկել է ՀՀ-ում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը

Տիգրան Ավինյանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ քննարկել է ՀՀ-ում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը

Մարտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում  Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ (նստավայրը՝ Թբիլիսի) արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Այս մասին տեղեկացնում է Փոխվարչապետի գրասենյակը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի ու Սուրբ Աթոռի սերտ փոխգործակցությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական ժառանգության և ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերներին դիմագրավելու հարցերում մոտեցումների նմանության վրա:

Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Իսկ այս գործում մեծ դեր են խաղում նաև բարձրաստիճան պատվիրակությունների շարունակական փոխայցելությունները:

  • Կիսվել: