շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց 33 անդամով. Տիգրան Ավինյանը մոռացել էր գրանցվել

Ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց 33 անդամով. Տիգրան Ավինյանը մոռացել էր գրանցվել

«Գրանցվել եք, բայց տեսնում եմ, որ ավելին են ներկա, քան գրանցվածները... Հա, ե՞ս չեմ սեղմել կոճակը»,-Երևանի ավագանու արտահերթ նիստը բացելու համար գրանցման քվեարկության արդյունքը ներկայացնելու ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ չզսպելով ծիծաղը։

Նիստը սկսվեց ՔՊ-ի, «Հանրապետություն» խմբակցությունների և «Հանրային ձայնի» Վահագն Ավագյանի  գրանցմամբ՝ 33 հոգով։

Հարցը զեկուցող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց. «Փոփոխությամբ  2025 թվականի փետրվարի մեկից ունենալու ենք մեկ ուղևորության համար  ուղետոմս 150 դրամ արժեքով, որը պահպանվելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում»։

Գրիգորյանը նաև նշեց, որ մյուս փոփոխությամբ հունվարի 1-ից փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռք բերված և ձեռք բերվող հիմնական և զեղչված տոմսերը ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ։

  • Կիսվել: