հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Տիգրան Ավինյանը հորդորեց խզել պայմանագրերը, եթե այգիների վարձակալների հետ համաձայնության չեն գալիս

Տիգրան Ավինյանը հորդորեց խզել պայմանագրերը, եթե այգիների վարձակալների հետ համաձայնության չեն գալիս

Երևան քաղաքում տարբեր այգիներում, կանաչ զանգվածներում  տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներով եղել են խնդրահարույց: Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այդ այգիներն այն տեսքի ու նշանակության չեն բերվել, ինչը եղել է իրենց հիմնադրման օրվանից:  Պետք է պոտենցիալ վարձակալների հետ բացենք նոր խոսակցություն, այդ այգիները, բացի իրենց բիզնես նպատակներից, նաև մարդկանց համար զբոսնելու համար են: Մենք ինքներս կարող ենք առաջարկել նոր նախագծեր հենց վարձակալներին ու եթե չենք կարողանում համաձայնության գալ, խզենք պայմանագրերը, նոր մրցույթներ հայտարարենք: Մենք դեմ չենք նոր տրամաբանությամբ այդ այգիները տալ վարձակալության, բայց պայմանով, որ նախագծերը կամ մեզ հետ պետք է համաձայնեցվեն, կամ էլ մեր կողմից պետք է ներկայացվեն»,- ասաց Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: