շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ դեսպանին. անդրադարձել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին

Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ դեսպանին. անդրադարձել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է էլ ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ-երկրների հետ: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին Միության ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, թվայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներին վերաբերող վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ներառական աճի մոդելին, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, «Աշխատիր, Հայաստան» ծրագրին: 

  • Կիսվել: