հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. կվերահսկեն համատիրությունները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանն արդեն սկսել է պատրաստվել 2028 թվականին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Նա սկսել է մանր-մանր իր դիրքերն ամրապնդել։ Մասնավորապես՝ նոր օրենսդրական փոփոխություն են նախատեսում, ինչի արդյունքում Երեւանի քաղաքապետը համատիրությունների նկատմամբ ստանալու է վերահսկողական լիազորություններ։

Առաջիկայում ավագանու նիստում ընդգրկվելու է հարցը, եւ որոշվելու է քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը։ Եթե մինչ օրս համատիրությունները ձեւավորում էին տվյալ բազմաբնակարան շենքի բնակիչները, եւ իրենք էլ կարող էին համատիրության նախագահ փոխել, ապա այսուհետ այդ լիազորությունը կենտրոնացվելու է քաղաքապետի ձեռքում:

Մինչ օրենքի ընդունումը, Ավինյանի թիմն արդեն ակտիվ փնտրտուքների մեջ է համատիրություններում փորձում են վստահելի անձանց նշանակել, որոնք առաջիկա ընտրություններում ձայներ կապահովեն Ավինյանի համար։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ է խոսել այս մասին ասելով, որ մինչեւ տարեվերջ համապատասխան նախագիծն ավագանիում կքննարկվի եւ կընդունվի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: