հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տիգրան Ավինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները քննարկել են Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընթացքը

Տիգրան Ավինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները քննարկել են Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընթացքը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներ Ստեֆանի Գիար-Բրանի և Նատո Պեիտրիշվիլիի հետ։

«Քննարկել ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի 1-ին փուլի ընթացքը, որի շրջանակում հիմնանորոգվում են Երևանի 12 մանկապարտեզներ, երկուսի վերանորոգումն ավարտված է, ևս մեկ մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը հաստատման փուլում է:

Ծրագրի առաջին փուլի սահուն ընթացքը հնարավորություն տվեց սկսել բանակցություններ 2-րդ փուլն իրականացնելու համար, որի մեջ ներառելու ենք 32 մանկապարտեզներ և 6 պոլիկլինիկաներ: 2-րդ փուլի համաձայնագիրը նախատեսում ենք ստորագրել 2023 թվականի առաջին եռամսյակում»,- տեղեկացրել է Տիգրան Ավինյանը «ֆեյսբուքի» իր էջում:

  • Կիսվել: