երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«Տեսնում ենք ձեր լռությունը». եվրոպացի խորհրդարանականները հետևում էին ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիային

«Տեսնում ենք ձեր լռությունը». եվրոպացի խորհրդարանականները հետևում էին ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիային

Ազգային Ժողովի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն Հայաստանում քաղաքական բանտարկյալների և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների։ Բողոքի ակցիայի նախաձեռնությունը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևինն է։

ԱԺ-ում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստն է, ու ակցիայի մասնակիցները փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել եվրոպացի խորհրդարանականների համար։

«Բաքվի բանտերում խոշտանգումներին ենթարկվում մեր հայրենակիցները։ Վերջին կառույցը, որը փոքրիշատե կարողանում էր այդ մարդկանց խնդիրներով զբաղվել, այցելել այդ մարդկանց, ընտանիքների հետ կապը պահել՝ «Կարմիր Խաչը» այլևս չի գործում բռնապետական Ադրբեջանում։ Տեսնում ենք խոշտանգումներ Ադրբեջանական բանտում, և տեսնում ենք ձեր լռությունը։ մեզ հասած տեղեկություններով՝ մարդիկ արդեն անելանելիության պայմաններում ինքնասպանության փորձեր են կատարում»,– ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Եվրոպացի պատգամավորները ԱԺ բակից հետևում էին ակցիայի մասնակիցների ելույթներին։

  • Կիսվել: