երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեսախցիկն արձանագրել է Աբովյան քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի պահը

Տեսախցիկն արձանագրել է Աբովյան քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի պահը

​SHAMSHYAN.com-ը  ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի  20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով ընտանիքի  5  անդամներ տեղում մահացել էին, իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել  է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շսամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2  և ավելի մարդու մահ)  հատկանիշներով:

 

  • Կիսվել: