կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն. Իրանի Մեջլիսի պատգամավորը՝ Արմեն Գրիգորյանին

Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն. Իրանի Մեջլիսի պատգամավորը՝ Արմեն Գրիգորյանին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Իրանի մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

 

Իր հերթին Արմեն Գրիգորյանը, ողջունելով պարոն Բիղաշին, ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են։

Մահմուդ  Ահմադի Բիղաշն իր խոսքում կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ համար: Մասնավորապես ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն:

Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի  կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ:

ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման:

Հանդիպման վերջում զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում փոխգործակցության շարունակության անհրաժեշտությունը:

  • Կիսվել: