ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ

Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ

Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:    

«Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց:

Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»,- նշել է Թորոսյանը։

  • Կիսվել: