հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղի ունեցող իրադարձությունները ավելի ցայտուն են դարձնում ՀՀ-ին և Իրանին ուղղված համատեղ մարտահրավերները. ՀՀ դեսպանի հարցազրույցը «Թասնիմ»-ին

Տեղի ունեցող իրադարձությունները ավելի ցայտուն են դարձնում ՀՀ-ին և Իրանին ուղղված համատեղ մարտահրավերները. ՀՀ դեսպանի հարցազրույցը «Թասնիմ»-ին

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը:

Հարցին, թե ինչպե՞ս են ընթանում Իրան-Հայաստան քաղաքատնտեսական հարաբերությունները Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին երկու տարում, դեսպանը պատասխանել է.

«Թույլ տվեք նկատել, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 30 տարիների ընթացքում մշտապես եղել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը՝ նկատի ունենալով ինչպես մեր երկու երկրների դարավոր կապերը, այնպես էլ ընդհանուր շահերը և համագործակցության մեծ հնարավորությունները։ Վերջին ժամանակահատվածում մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում նաև 2020թ․ 44-օրյա պատերազմը, դրանում ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից էլ ավելի ցայտուն են դարձնում Հայաստանին և Իրանին ուղղված համատեղ մարտահրավերները, ինչպես նաև առավել քան երբևե կենսական են դարձնում ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը։ Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև ՀՀ և ԻԻՀ կառավարությունների քաղաքական կամքը՝ զարգացնելու փոխգործակցությունները, հանգեցրել են նրան, որ հատկապես վերջին ժամանակահատվածում երկու երկրների հարաբերությունները թևակոխել են զարգացման նոր փուլ՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, ինչի վկայությունն են միայն ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև կայացած չորս հանդիպումները»։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: