հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տեղի են ունենում անվտանգային համակարգի շրջադարձային բարեփոխումներ. Խաչատրյան

Տեղի են ունենում անվտանգային համակարգի շրջադարձային բարեփոխումներ. Խաչատրյան

Տեղի են ունենում անվտանգային համակարգի շրջադարձային բարեփոխումներ: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում,  Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Այսօր ներկայացված նախագիծը այդ համակարգի բարեփոխումների մի փոքր հատվածն է»,- ասաց նա և անդրադարձավ անվտանգային համակարգում վերջին մեկ տարվա բարեփոխումներին, որոնք են՝ ներքին գործերի նախարարության, հետախուզական արտաքին ծառայության ստեղծում, բանակում կատարվող լրջագույն ռեֆորմներ և պետական պահպանության ծառայության առանձնացում:

Նշենք, որ կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ տարածքում Հանրապետության նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը սահմանափակել համապատասխանաբար 7 և 10 տարիներով:

  • Կիսվել: