ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ տեղակալների խորհրդակցությունները

Տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ տեղակալների խորհրդակցությունները

Այսօր ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցությունները:

Միջոցառման մասնակիցները քննարկել են սեպտեմբերի 15-16-ը Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստումը և անցկացումը, համաձայնեցրել են Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղաների կոմիտեի համատեղ նիստին ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը:

 

  • Կիսվել: