Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը
Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։
Վարչապետը շրջայց է կատարել Էստոնիայի կառավարության շենքում, ծանոթացել նստավայրի պատմությանը և Քրիստեն Միխալի ուղեկցությամբ նստավայրի պատշգամբից դիտել հին քաղաքը: ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում:
Այս պահին տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը, որին հաջորդելու է կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպում, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը: