երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը. Խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Խաժակյանը

Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը. Խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Խաժակյանը

 Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը։ Ինչպես տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից, խորհուրդը համալրվել է նոր անդամներով և անցկացրել նախագահի ընտրություն։

ԼՀԿ Երևանի խորհրդի նոր նախագահ է ընտրվել ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Խորհուրդը, արձանագրելով 2017թ.-ից ի վեր Երևանի ավագանիում գործունեության արդյունավետությունը, որոշում է կայացրել ձևավորել աշխատանքային խումբ՝ Երևանի 2023-2028թթ. զարգացման ծրագրի մշակման նպատակով։

  • Կիսվել: