Տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգ, տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։